«Ենի Ազերբայջան» կուսակցությունը քննադատել է Թուրքիայի նախագահի խորհրդականին և AKP-ի պատգամավորներին

«Ենի Ազերբայջան» կուսակցությունը քննադատել է Թուրքիայի նախագահի խորհրդականին և AKP-ի պատգամավորներին

Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը (YAP) հանդես է եկել հայտարարությամբ՝ քննադատելով Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալի և Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) մի շարք պատգամավորների հայտարարությունները։  

Կուսակցության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական լրատվամիջոցներում, այդ թվում՝ իշխող AKP-ին մոտ կանգնած աղբյուրներում, Ադրբեջանի վերաբերյալ տարածվում է կեղծ և զրպարտչական տեղեկատվություն։ Ադրբեջանի իշխող քաղաքական ուժից ընդգծել են, որ նախկինում զսպվածություն են դրսևորել երկու երկրների միջև եղբայրական հարաբերությունների պահպանման նկատառումներով, սակայն ներկայումս իրականացվող քարոզարշավը ձեռք է բերել ավելի ագրեսիվ ու համակարգված բնույթ։  

Հետևեք մեզ նաև Telegram-ում