Դատախազությունը պահանջում է Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 միլիոն դրամ
Կարդացեք նաև
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Ինչպես հայտնում են Դատախազության հանրային կապերի բաժնից, գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Արշավիրի Վարդանյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձելու վերաբերյալ։
Պետական մարմնի պահանջով բռնագանձման է ենթակա 3 անշարժ գույք, 1 անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտ, 1 տրանսպորտային միջոց, 3 իրավաբանական անձանցում մասնակցություն, ինչպես նաև բանկում ներդրված 2 ավանդ և դրանց դիմաց հաշվեգրված տոկոսները։ Բացի այդ, հայցով պահանջվում է բռնագանձել 43 միլիոն 65 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, և 192 միլիոն 99 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում