Հայաստանում սահմանվել են նոր կենսաչափական փաստաթղթերի գները
20/10/2026 19:01
Կարդացեք նաև
Հայաստանում սահմանվել են նոր կենսաչափական նույնականացման քարտերի և անձնագրերի տրամադրման արժեքները։ Ըստ հաստատված tarif-ների՝ նոր նույնականացման քարտի (ID քարտ) արժեքը կկազմի 5950 դրամ, իսկ կենսաչափական անձնագրինը՝ 28 650 դրամ։
Նոր սերնդի փաստաթղթերի ներդրումը նպատակ ունի էապես բարձրացնելու քաղաքացիների նույնականացման ճշգրտությունը և ապահովելու անձնական տվյալների պաշտպանության առավել բարձր մակարդակ։
Բացի անվտանգային բաղադրիչից, համակարգը հնարավորություն է տալու քաղաքացիներին անխափան օգտվելու թվային պետական ծառայություններից։ Դրանով իսկ նախատեսվում է զգալիորեն նվազեցնել տարբեր գերատեսչությունների միջև թղթաբանությունն ու տվյալների փոխանցման անհրաժեշտությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում