Հոկտեմբերի 22-ին Հայաստանում սպասվում է անձրև, հորդառատ տեղումներ և ամպրոպ․ ՆԳՆ ահազանգը

Հոկտեմբերի 22-ին Հայաստանում սպասվում է անձրև, հորդառատ տեղումներ և ամպրոպ․ ՆԳՆ ահազանգը

Հայաստանի Հանրապետության ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ հոկտեմբերի 22-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ անձրևի տեսքով, որոնք առանձին հատվածներում կլինեն հորդառատ։ Հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։

Մայրաքաղաք Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +17-ից +19 աստիճանի, իսկ երեկոյան կնվազի մինչև +14-ից +16 աստիճան։

Մարզերում սպասվում է ջերմաստիճանի հետևյալ բաշխվածությունը․ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի +10-ից +14 աստիճան տաքություն։ Կոտայքի լեռնային շրջաններում ջերմաստիճանը կհասնի +11-ից +14, իսկ նախալեռնային հատվածներում՝ +14-ից +17 աստիճանի։ Լոռու մարզում և Տավուշի նախալեռնային շրջաններում սպասվում է +14-ից +18 աստիճան, մինչդեռ Տավուշի հովտային գոտում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +17-ից +20 աստիճան։

Արարատյան դաշտում և նախալեռներում եղանակը համեմատաբար տաք կլինի․ Արարատի նախալեռներում կանխատեսվում է +16-ից +19, իսկ հովտային շրջաններում, ինչպես նաև Արմավիրում՝ +17-ից +20 աստիճան։ Արագածոտնի նախալեռներում կգրանցվի +13-ից +18, իսկ Վայոց ձորի նախալեռնային հատվածներում՝ +17-ից +20 աստիճան։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +10-ից +13, նախալեռնային գոտում՝ +14-ից +18, իսկ հովտային հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի +19-ից +23 աստիճանի։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում