Խոշոր վթար «Ապարան-Երևան» ջրատարի վրա․ սկսվել են վերականգնման աշխատանքները

Խոշոր վթար «Ապարան-Երևան» ջրատարի վրա․ սկսվել են վերականգնման աշխատանքները

Արայի ամառանոցների ձորում վթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ տրամագծով մայրուղային ջրատարը։ «Վեոլիա Ջուր» ընկերության փոխանցմամբ՝ վթարի հետևանքով ջրի կորուստը կազմում է շուրջ 90 լիտր վայրկյանում։

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ջրատարից սնվող տարածքներում հայտարարվել է 24-ժամյա ջրանջատում։ Ջրանջատման հասցեների ամբողջական ցանկը ընկերությունը կհրապարակի լրացուցիչ։

«Վեոլիա Ջուր»-ի վթարային բրիգադներն արդեն սկսել են վերականգնման աշխատանքները։ Ընկերությունից հայտնում են, որ աշխատանքների ընթացքի և ջրամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում