Ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակի տեսություն
Կարդացեք նաև
Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ և օդի ջերմաստիճանի նկատելի նվազում։ Հիդրոօդերևութաբանական կանխատեսումների համաձայն՝ հոկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ին, 23-ի գիշերը և 25-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, իսկ հոկտեմբերի 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Առանց տեղումների եղանակ է կանխատեսվում հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին և 25-ի գիշերը։
Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վրկ արագությամբ։ Զուգահեռաբար սպասվում է ցրտահարություն․ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։
Մայրաքաղաք Երևանում հոկտեմբերի 20-ի և 25-ի երեկոյան ժամերին հնարավոր է, իսկ 21-ի երեկոյան, 22-ին և 23-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 23-24-ը և 25-ի գիշերը Երևանում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում