Սահմանախախտում Տավուշում․ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը
Կարդացեք նաև
Հայաստանի պետական սահմանի ապօրինի հատման հերթական միջադեպն է արձանագրվել Տավուշի մարզում։ 5tv.am լրատվական կայքի փոխանցմամբ՝ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը, որին իրավապահները հայտնաբերել են և տեղափոխել Բերդ քաղաքի ռազմական ոստիկանության բաժին։
Տավուշի համայնքապետերից մեկը լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել է, որ տեղյակ է միջադեպից, սակայն հստակ մանրամասների չի տիրապետում․ «Մեր շրջանի անտառներով է եկել»,- նշել է տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչը։
Պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանում տեղի ունեցածը։ Ազգային անվտանգության ծառայությունից սկզբում հայտնել են, որ տեղեկությանը չեն տիրապետում և կճշտեն այն, սակայն որոշ ժամանակ անց հորդորել են ներկայացնել գրավոր հարցում։ Լրատվամիջոցը գրավոր հարցումն արդեն ուղարկել է պատկան մարմիններին և պատասխանը ստանալուն պես խոստանում է հրապարակել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում