TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծումը մեկնարկում է․ Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են Սյունիք
Կարդացեք նաև
Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և այլ պաշտոնատար անձինք հոկտեմբերի 21-ին աշխատանքային այցով մեկնել են Սյունիքի մարզ։
Այցի հիմնական նպատակն է եղել տեղում քննարկել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված կազմակերպչական հարցերը, ինչպես նաև հստակեցնել նախագծի իրագործման հետագա քայլերն ու ժամանակացույցը։
Այցելության շրջանակում պաշտոնյաները հանդիպում են ունեցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ և այցելել TRIPP-ի ենթակառուցվածքների տեղակայման համար նախատեսված տարածքներ։ Կողմերը պայմանավորվել են ապահովել աշխատանքային պարբերական շփումներ՝ նախագծման և շինարարական նախապատրաստական գործընթացն առավել արդյունավետ առաջ մղելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում