Կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակի կանխատեսումը Հայաստանում հոկտեմբերի 24-ի համար

Կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակի կանխատեսումը Հայաստանում հոկտեմբերի 24-ի համար

Հայաստանում հոկտեմբերի 24-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Հարավարևմտյան քամու արագությունը կկազմի 2-5 մ/վ։

Մայրաքաղաք Երևանում ցերեկը կանխատեսվում է +21-ից +23 աստիճան, երեկոյան՝ +12-ից +14 աստիճան։

Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +13-ից +18 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +13-ից +17 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +18-ից +21 աստիճանի։ Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է +12-ից +16 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +14-ից +18 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +14-ից +18 աստիճանի, հովտային շրջաններում՝ +18-ից +22 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +13-ից +17 աստիճան, նախալեռնայինում՝ +18-ից +22 աստիճան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում