Էրդողանը պաշտոնանկ է արել իր գլխավոր խորհրդականին՝ Ադրբեջանի հետ դիվանագիտական սկանդալից հետո
Կարդացեք նաև
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնանկ է արել իր գլխավոր խորհրդական Օքթայ Սարալին։ Կադրային այս կտրուկ որոշման պատճառ են դարձել պաշտոնյայի կոշտ հայտարարությունները՝ ուղղված Ադրբեջանի ղեկավարությանը, որոնք վերաբերում էին ադրբեջանական դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների ներդրմանը:
Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խորհրդականի պաշտոնանկությունը պահանջել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմը։ Անկարան որոշել է զոհաբերել նախագահական պալատի ամենաազդեցիկ խոսնակներից մեկին՝ Բաքվի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերություններն ամրապնդելու և հնարավոր լարվածությունը հարթելու նպատակով։
Ինքը՝ Օքթայ Սարալը, արդեն հաստատել է, որ պաշտոնը կորցրել է հենց Ադրբեջանին վերաբերող իր աղմկահարույց հայտարարության պատճառով՝ ընդգծելով, որ հարգում է երկրի նախագահի ընդունած որոշումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում