Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգվել են ևս 90 օրով
Կարդացեք նաև
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է երկրում ռազմական դրության և համընդհանուր զորահավաքի ժամկետները ևս 90 օրով երկարաձգելու մասին հրամանագրերը, որոնց համաձայն դրանք կգործեն մինչև 2027 թվականի հունվարի 29-ը։ Համապատասխան փաստաթղթերն արդեն հրաբարակվել են Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում։ Սա ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր երկու ռեժիմների արդեն 21-րդ երկարաձգումն է։
Ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում 18-ից 60 տարեկան զինապարտ տղամարդիկ պարտավոր են հաշվառված լինել ըստ բնակության կամ գտնվելու վայրի և սահմանված ժամկետներում թարմացնել անձնական տվյալները Միասնական պետական ռեեստրում։ Նրանք նաև պարտավոր են իրենց մոտ ունենալ անձնագիրն ու զինվորական հաշվառման փաստաթուղթը (թղթային կամ էլեկտրոնային տարբերակով) և սահմանված ժամկետներում ներկայանալ տարածքային համալրման կամ ուսումնական կենտրոններ։ Պարտադիր զորահավաքի են ենթակա 25-ից 60 տարեկան այն տղամարդիկ, որոնք առողջական վիճակով ճանաչվել են պիտանի և չունեն տարկետման օրենսդրական հիմքեր։ Ինչ վերաբերում է 18-ից 25 տարեկան երիտասարդներին, նրանք կարող են զորակոչվել միայն օրենքով նախատեսված հատուկ դեպքերում (եթե պահեստազորի սպա են կամ նախկինում անցել են ժամկետային ծառայություն), իսկ մնացած դեպքերում ծառայության կարող են անցնել բացառապես կամավոր հիմունքներով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում