Իրանը վերացրել է հրթիռների հեռահարության սահմանափակումները. հայտարարել է ԻՀՊԿ խոսնակ Հոսեյն Մոհեբին
07/11/2026 15:32
Կարդացեք նաև
Իրանում պաշտոնապես վերացվել են երկրի հրթիռային համակարգերի հեռահարության վրա նախկինում գործող սահմանափակումները։ Ինչպես հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) խոսնակ Հոսեյն Մոհեբիին, երկիրն այժմ անցնում է նոր ռազմական մոտեցումների։
Մոհեբիի խոսքով՝ ստեղծված նոր հնարավորություններն անհրաժեշտ է ցուցադրել բացառապես գործնականում, թեև հրթիռների կոնկրետ առավելագույն հեռահարության ցուցանիշները նա դեռևս չի հրապարակել։ ԻՀՊԿ խոսնակը շեշտել է, որ Իրանը կտրականապես թույլ չի տա որևէ հակառակորդի կանգնեցնել կամ խոչընդոտել սեփական սպառազինության արտադրությունն ու համակարգերի արդիականացման գործընթացը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում