Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Կարդացեք նաև
Հայաստանի ծանրամարտի հավաքականի առաջատար, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի եռակի և աշխարհի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը հերթական հաջողությունն է գրանցել միջազգային ասպարեզում։ Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում հայ ծանրորդը գերծանր քաշային կարգում դարձել է բրոնզե մեդալակիր։
Մրցելույթների ընթացքում Լալայանը պոկում վարժությունում հաջողությամբ գլխավերևում է պահել նախ 205 կգ, ապա նաև 210 կգ քաշը՝ այս վարժությունում նվաճելով փոքր արծաթե մեդալ։ Այնուամենայնիվ, 214 կգ քաշը հաղթահարելու փորձը հաջողությամբ չի պսակվել։
Հրում վարժությունում հայ մարզիկը բարձրացրել է 247 կգ՝ արժանանալով փոքր բրոնզե մեդալի։ Արդյունքում՝ երկամարտի 457 կգ ընդհանուր արդյունքով Վարազդատ Լալայանը կանգնել է 2026 թվականի աշխարհի առաջնության պատվո հարթակի երրորդ աստիճանին։
Հատկանշական է, որ այս քաշային կարգի մրցանակաբաշխության ժամանակ լավագույններին պարգևատրողների թվում է եղել նաև Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում