Կրետեում տոնած հաղթանակը. Վահե Սուքիասյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Տիգրան Համբարձումյանը՝ բրոնզե մեդալակիր
14/11/2026 10:38
Կարդացեք նաև
Հայկական շախմատը նոր փայլուն հաղթանակներ է գրանցել միջազգային ասպարեզում։ Կրետեում ավարտված Եվրոպայի պատանեկան առաջնությունում մեր շախմատիստները նվաճել են ոսկե և բրոնզե մեդալներ՝ բարձր պահելով երկրի պատիվը։
Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը ցույց է տվել հիանալի խաղ՝ 9 հնարավորից վաստակելով 7 միավոր։ Այս արդյունքով նա երկրորդ տարին անընդմեջ հռչակվել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն՝ ամրապնդելով իր առաջատար դիրքերը։
Հաջողությամբ է հանդես եկել նաև մինչև 14 տարեկանների խմբում հանդես եկող Տիգրան Համբարձումյանը։ Վաստակելով նույնպես 7 միավոր՝ նա միայն լրացուցիչ ցուցանիշներով է զիջել մրցակիցներին և զբաղեցրել պատվավոր երրորդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում