Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին՝ TRIPP նախագծի մեկնարկի առթիվ հղված ուղերձի համար

Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին՝ TRIPP նախագծի մեկնարկի առթիվ հղված ուղերձի համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը X-ի իր էջում երախտագիտություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի մեկնարկի կապակցությամբ հղված ուղերձում իրեն ուղղված խոսքերի համար։

«Հարգելի՛ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփ,

Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել այն բարի խոսքերի համար, որոնք Դուք ուղղել եք ինձ Ձեր ուղերձում՝ նվիրված «Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի մեկնարկին»,- գրել է Ալիևը։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Հայաստանի և ԱՄՆ-ի կողմից համատեղ իրականացվող TRIPP նախագծի ու տարածաշրջանային ապաշրջափակման գործնական փուլի մեկնարկի մասին։ Օրվա առիթով հղած տեսաուղերձում Դոնալդ Թրամփը շնորհավորել էր Փաշինյանին՝ «նրա խիզախ առաջնորդության համար» և նշել, որ վերջինս ընտրել է խաղաղության ուղին ու համատեղ աշխատել է Վաշինգտոնի հետ՝ վերջ դնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական հակամարտությանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում