Ի՞նչ են քննարկելու Հայաստան եկած ադրբեջանական «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչները
Կարդացեք նաև
Նոյեմբերի 26–27-ը Հայաստանում կանցկացվի «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության երկկողմ կլոր սեղանը, որին մասնակցելու են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև փոխվստահության ամրապնդման հնարավոր ուղիները։
Օրակարգում ընդգրկված են նաև տնտեսական համագործակցության, առևտրի և տրանսպորտային կապերի զարգացման հարցերը։ Մասնակիցները քննարկելու են նաև մարդասիրական խնդիրներ, կրթական ոլորտում փոխգործակցությունը և երիտասարդների հետ աշխատանքը։
Նախաձեռնության շրջանակում անդրադարձ է կատարվելու նաև երկու երկրների հասարակությունների միջև երկարաժամկետ կապերի ձևավորման հարցերին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում