Հայաստանն ու ամերիկյան կառույցը կիսում են TRIPP-ը. ի՞նչ է թաքնված գործարքում
Կարդացեք նաև
Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 26-ի նիստում հավանություն է տվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացման նպատակով ստեղծվող «ԹՐԻՓՓԻ զարգացման ընկերություն» ՓԲԸ-ի բաժնետերերի միջև կնքվելիք բաժնետիրական համաձայնագրին։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին լիազորել են փաստաթուղթը ստորագրել կառավարության անունից։
Բաժնետիրական համաձայնագրի կողմերն են Հայաստանի կառավարությունն ու ամերիկյան TDC US Inc. ընկերությունը։ Որոշման հիմնավորման համաձայն՝ ընկերությունը գրանցված է ԱՄՆ Դելավեր նահանգում և ամբողջությամբ պատկանում է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիային (DFC)՝ լինելով դրա դուստր ձեռնարկությունը։
Համաձայնագրով կսահմանվեն համատեղ ընկերության բաժնետերերի իրավասություններն ու փոխհարաբերությունները, բաժնետոմսերով հավաստվող իրավունքների և դրանց նկատմամբ իրավունքների իրականացման առանձնահատկությունները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում