Նոյեմբերի 27-ի եղանակի կանխատեսումը Հայաստանում

Նոյեմբերի 27-ի եղանակի կանխատեսումը Հայաստանում

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տվյալներով՝ նոյեմբերի 27-ին հանրապետության տարածքում կպահպանվի առանց տեղումների եղանակ, կփչի հարավարևմտյան քամի՝ 2–5 մ/վ արագությամբ։ Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կանխատեսվում է +7-ից +9 աստիճան, երեկոյան՝ +2-ից +4 աստիճան։

Մարզերում ցերեկը ջերմաստիճանը կազմելու է՝ Շիրակում՝ +2-ից +6 աստիճան, Կոտայքի լեռնային շրջաններում՝ +2-ից +5, նախալեռնային շրջաններում՝ +5-ից +7 աստիճան, Գեղարքունիքում՝ +2-ից +5 աստիճան։ Լոռիում սպասվում է +8-ից +11 աստիճան, Տավուշի նախալեռնային շրջաններում՝ +8-ից +11, հովտային շրջաններում՝ +9-ից +12 աստիճան, իսկ Արագածոտնի լեռնային շրջաններում՝ +1-ից +4, նախալեռնային շրջաններում՝ +4-ից +8 աստիճան։

Արարատի նախալեռնային շրջաններում կանխատեսվում է +6-ից +9, հովտային շրջաններում՝ +7-ից +10 աստիճան, Արմավիրում կեսօրին՝ +7-ից +10 աստիճան։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +1-ից +5, նախալեռնային շրջաններում՝ +7-ից +10 աստիճան, իսկ Սյունիքի լեռնային շրջաններում՝ +1-ից +5, նախալեռնային շրջաններում՝ +6-ից +9 և հովտային շրջաններում՝ +11-ից +14 աստիճան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում