«Ատլետիկոն» ցանկանում է անվճար ձեռք բերել Տորրեսին

«Ատլետիկոն» ցանկանում է անվճար ձեռք բերել Տորրեսին

Մադրիդի «Ատլետիկոն» լրջորեն հետաքրքրված է իր նախկին աստղին՝ հարձակվող Ֆերնանդո Տորրեսին վերադարձնելու հնարավորությամբ։ Տորրեսի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսիին», և նա այժմ վարձավճարով հանդես է գալիս «Միլանում»։

Սակայն մադրիդյան ակումբը մտադիր չէ վճարել 30-ամյա ֆուտբոլիստի համար, և ցանկանում է անվճարձեռք բերել նրան, հայտնում է «As»-ի և «Sky Sports»-ի լրագրող Գիլյեմ Բալագեն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Միլանը» փորձել է փոխանակել Տորրեսին «Ատլետիկոյի» հարձակվող Ալեսիո Չերչիի հետ։

Տորրեսի պայմանագիրը «Չելսիի» հետ ուժի մեջ է մինչև 2016 թ. ամառը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում