Չինաստանում առաջին անգամ սուրբ պատարագ է մատուցվել հայերի համար
16/12/2014 16:49

Նմանատիպ
Չինաստանում հայկական համայնքի համար տասնյակ տարիների ընթացքում առաջին անգամ պատարագ է մատուցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Armenian Weekly շաբաթաթերթը, դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած պատարագի արարողությանը մասնակցել են Եպիսկոպոս Հայկազուն Նաջարյանը, տասնյակ հայեր Չինաստանի Գուանգջո, Շանհայ, Նանջիգ, Հոնգ Կոնգ և այլ քաղաքներից:
Հայկական փոքր, սակայն կենսունակ համայնքները Հարբինում, Շանհայում և Հոնկ Կոնգում հաստատվել են դեռևս 19-րդ դարի վերջին և 20-ականների կեսերին: Հարբինում է գտնվել հայկական եկեղեցի, իսկ Շանհայում ձևավորվել է հայկական համայնքային կենսունակ կենտրոն: Չինաստանի հայերի մի մասը 1950-ականներին գաղթել են Ամերիկա մայրցամաք կամ Խորհրդային Հայաստան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում