Չինաստանը Հայաստանին կտրամադրի 60 միլիոն յուանի անհատույց տեխնիկական օգնություն

Նմանատիպ
Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև նախատեսվում է ստորագրել տեխնիկատնտեսական համագործակցության համաձայնագիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համաձայնագրին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության դեկտեմբերի 18-ի նիստի օրակարգում: Հիմնավորման համաձայն՝ Չինաստանի կառավարության կողմից 1999թ. սկսած ՀՀ կառավարությանը յուրաքանչյուր տարի տրամադրվում է անհատույց օգնություն: Այդ շրջանակներում իրականացվող համագործակցությունն ընդհանուր առմամբ համահունչ է ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ծագրերին: «Մինչ այժմ ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցությունը հաջող ընթացք է ունեցել. իրականացվել են տարբեր ծրագրեր` գյուղատնտեսության, առողջապահության և տրանսպորտի ոլորտում: Վերջին տարիներին ՉԺՀ կառավարության կողմից տրամադրվող անհատույց օգնության ծավալներն աճել են: «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրով նախատեսվում է ՉԺՀ կառավարության կողմից ՀՀ կառավարությանը 60 միլիոն ՉԺՀ յուանի անհատույց տեխնիկական օգնության տրամադրում: Այդ միջոցներով իրականացվող կոնկրետ ծրագրի բովանդակությունը լրացուցիչ համաձայնեցվելու է կողմերի միջև»,- նշված է հիմնավորման մեջ:
Ելնելով վերը ներկայացվածից` ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տվյալ համաձայնագրի ստորագրումը համարում է նպատակահարմար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում