Պակիստանում եռօրյա սուգ Է հայտարարված Փեշավարի դպրոցի վրա զինյալների հարձակման զոհերի հիշատակին

Նմանատիպ
Պակիստանում, որտեղ 130 մարդ Է զոհվել Փեշավար քաղաքի դպրոցներից մեկի վրա թալիբների հարձակման հետեւանքով, եռօրյա սուգ Է հայտարարված: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենեպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը:
«Մենք կպայքարենք եւ բոլոր ջանքերը կգործադրենք այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկիրն ամբողջությամբ չի մաքրվել ահաբեկչությունից,-նշել Է նա: -Մենք ստեղծված իրադրությունը քննարկել ենք Աֆղանստանի հետ եւ ահաբեկչության դեմ միասին ենք պայքարելու»:
Վեց զինյալներ հարձակվել են Փեշավար քաղաքի դպրոցներից մեկի վրա: Ծայրահեղականների զինանոցում եղել են ինքնաձիգ զենք, նռնակներ, զինյալներից մի քանիսի մոտ եղել են մահապարտի գոտիներ: Ուժայիններին հաջողվել Է ոչնչացնել երեք ահաբեկիչների, եւս մեկը պայթեցրել Է իրեն:
Մնացած հարձակվողները բարիկադավորվել Էին շենքում, ինչի պատճառով երկար ժամանակ չԷր հաջողվում տարհանել բոլոր երեխաներին:
Երեւանի ժամանակով ժամը մոտավորապես 14:30-ին շենքում, որն այդ պահին գործնականում արդեն ամբողջովին ավերված Էր, որոտացել են երեք հզոր պայթյուններ:
Ըստ վերջին տվյալների՝ հարձակման զոհ Է դարձել 130 մարդ, ընդ որում՝ նրանցից առնվազն հարյուրը երեխաներ են: Ավելի քան 120 մարդ վերքեր են ստացել. նրանց հիվանդանոց են տեղափոխում հրազենային եւ բեկորային վերքերով: Ընդամենը հարձակման պահին դպրոցում կարող Էին գտնվել մինչեւ 500 երեխա եւ ուսուցիչ:
Փեշավարի բոլոր բուժհաստատությունները փոխադրվել են աշխատանքի արտակարգ ռեժիմի. բնակիչներին կոչ Է արվել արյուն հանձնել տուժածների համար: Հիվանդանոց տեղափոխվածներից շատերը ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում են: Պակիստանի բոլոր ուսումնական հաստատությունները ուժեղացված պահպանության տակ են վերցվել:
Վարչապետ Նավազ Շարիֆը ժամանել Է Փեշավար՝ անձամբ հսկելու պատանդների ազատման հատուկ գործողությունը:
«Նրանք իմ երեխաներն են եւ իմ անձնական կորուստը»,-տեղական ԶԼՄ-ներին ասել Է Շարիֆը Իսլամաբադից մեկնելուց առաջ:
Շտապ կարգով Փեշավար Է մեկնել նաեւ Պակիստանի ցամաքային զորքերի շտաբի պետ (Իսլամական Հանրապետության բանակային հիերարխիայի բարձրագույն անձը), գեներալ Ռահիլ Շարիֆը, որն ընդհատել Է այցը Բելուջստանի նահանգ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում