Բլատերը կարող է չառաջադրվել ՖԻՖԱ-ի նոր ընտրութուններին
22/12/2014 14:35
Նմանատիպ
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը կազմակերպության հետ թաքուն բանակցություններ է ունեցել։ Քննարկման թեման եղել է պաշտոնյայի՝ ՖԻՖԱ-ի ղեկավարի հերթական ընտրության ժամանակ կրկին թեկնածություն առաջադրելը, հայտնում է «BBC»-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Բլատերը հաղորդել է, որ հոգնել է սկանդալներից, աշխատանքային լարված գրաֆիկից ու Աշխարհի 2018 և 2022 թվականների առաջնություններիշուրջ հետաքննություններից, սակայն դեռ որոշում չի ընդունել իր ապագայի մասին։ ՖԻՖԱ-ի գործող նախագահը պլանավորում է իր մտադրությունների մասին հայտնել մինչև 2015 թ. հունվարի ավարտը։
78-ամյա Բլատերը նախագահում է ՖԻՖԱ-ն արդեն չորրորդ ժամկետն անընդմեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում