15.1 C
Yerevan

Հանրային խորհրդում քննարկվել է հեռուստաեթերի նոր քաղաքականության մշակման հարցը

Նմանատիպ

Ադրբեջանցի 5 մարզիկ կմասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի առաջնությանը

Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը...

«Բարսելոնան» ընդդեմ Մադրիդի «Ռեալի»․Արդյունքներ և տեսանյութ

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում կայացավ «Էլ Կլասիկո»․ կատալոնական «Բարսելոնան»...

Սերգեյ Սարգսյանը հաղթեց ադրբեջանցուն և նվաճեց բրոնզե մեդալ

Սերգեյ Սարգսյանը բրոնզե մեդալ նվաճեց Ռումինաիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվող...

Հուլիսի 27-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝ հեռուստաեթերի նոր քաղաքականության մշակման և Հանրային խորհրդի մասին օրենքի մշակման հարցերը: Այս մասին հայտնում են ՀԽ մամուլի ծառայությունից:

Հեռուստաեթերին վերաբերող հարցի քննարկման ժամանակ ՀԽ անդամ Հովիկ Մուսայելյանը, որը Հանրային խորհրդում հեռուստաեթերի նոր քաղաքականության մշակման գործընթացը համակարգող խմբի անդամներից մեկն է, ներկայացրել է 10 կետից բաղկացած առաջարկների փաթեթ, որում ի մի են բերված Հանրային խորհրդում խնդրի վերաբերյալ վերջին մեկ ամսվա ընթացքում բարձրացված առաջարկները՝ ներկայացված Հանրային խորհրդի հանձնաժողովների ու ենթահանձնաժողովների, ՀՀ Նախագահին նամակով դիմելու նախաձեռնության անդամների եւ ՀՀ ստեղծագործական միությունների կողմից:

Առաջիկա օրերին Հանրային խորհրդում տեղի կունենա քննարկում հեռուստաընկերությունների ղեկավարների հետ, որի ընթացքում կներկայացվեն նաեւ այդ առաջարկները: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը նշել է, որ հեռուստաեթերի խնդիրների վերաբերյալ սեպտեմբեր ամսին հանրային քննարկումներն ակտիվորեն կշարունակվեն, որի արդյունքում կձեւավորվի փաստաթուղթ եւ կներկայացվի Հանրապետության ղեկավարին:

Օրակարգի երկրորդ՝ Հանրային խորհրդի մասին օրենքի մշակման հարցի քննարկման ժամանակ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի մեջ ընդգրկվել են ՀԽ անդամներ Արմեն Տեր-Տաճատյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Վազգեն Սաֆարյանը, Գրիգոր Բադիրյանը եւ Հանրային խորհրդի գրասենյակի ղեկավար Հակոբ Բարխուդարյանը: Քննարկվեցին Հանրային խորհրդի նպատակներին, սկզբունքերին, գործառույթներին եւ կառուցվածքին առնչվող հարցեր:

spot_imgspot_img