ԵԽ-ն քննադատել է Ադրբեջանին
31/01/2015 16:32
Նմանատիպ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հերթական անգամ քննադատել է Ադրբեջանում խոսքի ազատության սահմանափակումները և ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումները:
Եվրոպայի երկրներում մեդիայի ազատության և լրագրողների իրավունքների պաշտպանության իրավիճակի վերաբերյալ ընդունած բանաձևում անդրադարձ է կատարվել Ադրբեջանում մարդու իրավունքների ոչ բարվոք իրավիճակին:
Մասնավորապես հիշատակվում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության ձերբակալված աշխատակցուհի Խադիջա Իսմայիլովայի գործը: Բանաձևում կոչ է արվում Ադրբեջանի իշխանություններին անմիջապես ազատ արձակել նրան և անհիմն կալանավորված այլ լրագրողների: Նշվում է նաև Ադրբեջանում լրագրողների սպանությունների և դրանց չբացահայտման հարցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում