Ինձագի. Ուզում էինք հաղթել ցանկացած գնով

Ինձագի. Ուզում էինք հաղթել ցանկացած գնով

«Միլանի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին հայտարարել է, որ Իտալիայի առաջնության 21-րդ տուրում իր թիմն արժանի հաղթանակ է տոնել «Պարմայի» նկատմամբ (3:1): Ինձագին նաև նշել է, որ այս շրջանում «Միլանի» համար բարդ է, քանի որ շատ են վնասվածք ստացած ֆուտբոլիստները:

-Բարդ հանդիպում էր: Մենք ուզում էինք հաղթել ցանկացած գնով և արժանիորեն հասանք այս հաղթանակին: Ես գիտեի, որ ստիպված խաղալու ենք առանց հիմնական կազմի 8-9 ֆուտբոլիստի: Այժմ լավագույն արդյունքները չենք գրանցում և շատ են վնասվածք ունեցող ֆուտբոլիստները:

Արդեն նախապատրաստվելու ենք «Յուվենտուսի» հետ խաղին, որն այս պահին Իտալիայում լավագույն թիմն է: Շատ եմ ցանկանում, որ մինչև շաբաթ օրը վնասվածք ստացած ֆուտբոլիստների գոնե մի մասն ապաքինվի,-Ինձագիի խոսքը մեջբերված է «Sky Sport Italia»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում