Պաշտոնական. Անտոնելին պայմանագիր կնքեց «Միլանի» հետ (լուսանկար)
02/02/2015 16:39
Նմանատիպ
Իտալական «Միլանի» ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է 27-ամյա պաշտպան Լուկա Անտոնելիի վերադարձը «Ռոսոներիների» կազմ։
Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականի հունիսի 30-ը։
Անտոնելին «Միլանում» հանդես է գալու 31 համարի մարզաշապիկով։
Իտալացի ֆուտբոլիստը 2004 թվականից խաղացել է «Միլանի» երիտասարդական թիմում, հիմնական կազմում նորամուտն է նշել 2006-ին։ 2011-ից Անտոնելին խաղում էր «Ջենոայում»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում