Բերեզովսկի. «Դինամոն» «Նապոլիին» հաղթելու լավ հնարավորություններ ունի
Նմանատիպ
Հայաստանի ազգային հավաքականի և «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին գոհ է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունից: Դարպասապահը կարծում է` մոսկովյան թիմը կարող է հաղթել «Նապոլիին» և դուրս գալ քառորդ եզրափակիչ:
-Հետաքրքիր է ստուգել մեզ եվրոպական այնպիսի ուժեղ թիմի հետ, ինչպիսին «Նապոլին» է: Վերջին տարիների ընթացքում Իտալիայում «Նապոլին» առաջատարների թվում է: Ես արդեն խաղացել եմ Նեապոլում, 2013 թվականին (Աշխարհի առաջնության որակավորման փուլի Իտալիա-Հայաստան (2:2) հանդիպումը): Այն ֆուտբոլային քաղաք է: Մարզադաշտում հիանալի մթնոլորտ կլինի,-ասել է Բերեզովսկին «Спорт-экспресс»-ին տված հարցազրույցում:
-Ինչպե՞ս եք գնահատում քառորդ եզրափակչում դուրս գալու հնարավորությունները:
-Փլեյ-օֆֆ փուլում գրեթե ցանկացած դիմակայության հնարավորություննները կարելի է գնահատել 50-50: «Դինամոն» հաջորդ փուլ դուրս գալու լավ հնարավորություններ ունի:
-Առաջինն արտագնա հանդիպումն է:
-Դա լավ է: Կարևոր է արտագնա խաղում դրական արդյունքի հասնել:
-Ավելի հեշտ մրցակցի հույս ունեի՞ք:
-Նախքան այս արդեն տեսանելի էին ավելի թույլ թիմերը: Իհարկե, կարող էր մի փոքր ավելի լավ լինել, բայց եթե մենք նպատակադրվել ենք Եվրոպայի լիգայում հնարավորինս երկար ճանապարհ անցնել, իսկ ես հավատում եմ` դա կհաջողվի մեզ, ապա տարբերություն չկա, թե ով է մրցակիցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում