Թուրքմենստանն ունակ է Եվրոպային ապահովել գազի անհրաժեշտ ծավալով
Նմանատիպ
Հաշվի առնելով բնական գազի հսկայական պաշարները և ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները` Թուրքմենստանն ունակ է եվրոպական շուկան ապահովել վառելիքի անհրաժեշտ պաշարներով:
Այս մասին նշվում է Թուրքմենստանի նավթագազային արդյունաբերության նախարարության տարածած զեկույցի մեջ:
«Ծովում և ցամաքում առկա հսկայական ածխաջրածնային պաշարները, թույլ են տալիս Թուրքմենստանին բնական գազն արտահանել համաշխարհային շուկա, զարգացնել արտահանման նոր երթուղիներ ինչպես արևելյան, այնպես էլ եվրոպական ուղղություններով»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Համաշխարհային բանկի պատվերով, RSK Environmentltd կազմակերպությունը նախնական էկոլոգիական հետազոտություն է անցկացրել: Հետազոտությունը ցույց է տվել, որ էկոլոգիական տեսանկյունից, Տրանսկասպիան գազամուղը անվտանգ երթուղի է, և այսօր Թուրքմենստանն ու Ադրբեջանն ունեն բոլոր հնարավորությունները իրականացնելու նախագիծը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում