Գարսիա. Ոչ-ոքիից հետո «Ռոման» մտածում է միայն երկրորդ տեղի մասին
03/03/2015 12:01
Նմանատիպ
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան «Յուվենտուսի» հետ ոչ-ոքիից հետո հայտարարել է, որ իր թիմն այլևս չի մտածում Իտալիայի չեմպիոն դառնալու մասին։
-Սա շատ տակտիկական խաղ էր։ Ես «Ռոմայի» կողմից բացառիկ արձագանք տեսա այն դեպքում, երբ գոլ էինք ընդունել և խաղացող կորցրել։ Մենք դեռ ողջ ենք։ Մենք այսպես երկար ժամանակ չէինք խաղացել։
Դաշտ չէինք դուրս եկել ոչ-ոքիի համար։ Պարզ էր, որ դա ծանր տակտիկական խաղ էր առանց հնարավորությունների։ Բայց հետո մենք լավ խաղացինք և արժանի էինք երկրորդ գոլին վերջին 30 րոպեներին։
Դեռ շատ խաղեր են մնացել, սակայն հիմա պետք է մտածենք միայն երկրորդ տեղը պահպանելու մասին,-ասել է Գարսիան, ում թիմը 3-րդ տեղում ընթացող «Նապոլիին» գերազանցում է 4 միավորով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում