13.1 C
Yerevan

Ս.Սարգսյան. «Հայաստանը կարևորում է Ավստրիայի հետ հարաբերությունների զարգացումը»

Նմանատիպ

Հայաստանը մասնակցել է ՀԱՊԿ-ի զորավարժությունների բանակցություններին

ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում տեղի են ունեցել 2023 թվականին նախատեսված...

Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը զգուշացրել է Ադրբեջաին սահմանների անխախտության մասին

Ադրբեջանի սահմանային տեղաշարժերի մասին մի շարք հայտարարություններից հետո, Իրանի...

Լավրովը կմեկնի Թուրքիա, որտեղ կքննարկի ղարաբաղյան կարգավորումը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա,...

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալոիս Կրաուտը (նստավայրը՝ Վիեննա), տեղեկացնում են երկրի ղեկավարի մամլո գրասենյակից:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Կրաուտին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ, հաջողություններ մաղթել և հույս հայտնել, որ այդ հաջողությունները դեսպանի պաշտոնավարման ավարտին արդեն տեսանելի կլինեն հայ-ավստրիական հարաբերություններում զգալի առաջընթացի արձանագրմամբ:

Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են ՀՀ նախագահի հրավերով ս.թ. հունիսին Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի Հայաստան կատարած պաշտոնական այցը և դրա շրջանակներում ձեռք բերված բարձր մակարդակի պայմանավորվածությունները՝ ուղղված մեծ ներուժ ունեցող հայ-ավստրիական քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը: Երկուստեք ընդգծվել է, որ հայ-ավստրիական միջպետական հարաբերությունների 20-ամյա պատմության ընթացքում դա Ավստրիայի նախագահի առաջին պաշտոնական այցն էր Հայաստան, որը նոր որակ հաղորդեց երկկողմ համագործակցության օրակարգին:

Նախագահը նշել է, որ Հայաստանը կարևորում է Ավստրիայի հետ հարաբերությունների զարգացումը նաև բազմակողմ ձևաչափով, այդ թվում՝ ակտիվ համագործակցությունը ԵՄ-ի շրջանակներում:

Տնտեսական ոլորտում փոխգործակցությունը զարգացնելու տեսանկյունից զրուցակիցները կարևորել են Ավստրիայի զարգացման գործակալության կողմից Հարավային Կովկասում և մասնավորապես Հայաստանում ծրագրեր իրականացնելու նպատակադրումը:

spot_imgspot_img