ԿԸՀ-ն կքննի Վանաձորի քաղաքապետի թեկնածուի դիմումը

Վաղը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրելու: Օրակարգում ընդգրկված այլ հարցերի հետ քննարկվելու է նաև Վանաձորի քաղաքապետի թեկնածու Տարոն Ապրեսյանի դիմումը: 

Վանաձորի քաղաքապետի թեկնածու Տարոն Ապրեսյանը հայտարարել էր, թե թիվ 30 ԸԸՀ նախագահ է նշանակվել գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի քրոջ ամուսինը:

Թեկնածուն նշում է, թե դա օրենքի խախտում է և ինքը հանձնաժողովի նախագահի նշանակման որոշումը վերանայելու պահանջով դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին:

Նշենք, որ Վանաձորի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանը, անկուսակցական Տիգրան Գրիգորյանը, Միացյալ ազագային ազատական կուսակցության անդամ Տարոն Ապրեսյանը, ԲՀԿ-ական Էդիկ Կարախանյանը և անկուսակցական Կարեն Թումանյանը: Քվեարկությունը կկայանա սեպտեմբերի 9-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում