Եվրո-2016. Խորվաթիան վստահ հաղթանակ տոնեց Նորվեգիայի նկատմամբ (տեսանյութ)
28/03/2015 23:00
Նմանատիպ
Եվրո-2016-ի ընտրական փուլի H խմբում կայացավ երկու հանդիպում: Խորվաթիայի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց Նորվեգիայի նկատմամբ, իսկ Ադրբեջանը հաղթեց Մալթային: Նշենք, որ Խորվաթիա-Նորվեգիա խաղին մասնակցում էր Մադրիդի «Ռեալի» երիտասարդական թիմի ֆուտբոլիստ Մարտին Էդեգորը: 16-ամյա Էդեգորը դարձավ Եվրոպայի առաջնության որակավորման փուլին մասնակցած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:
Եվրո-2016, ընտրական փուլ, 5-րդ տուր
Խորվաթիա-Նորվեգիա` 5:1
Գոլերը` Բրոզովիչ 30՛, Պերիշիչ 54՛, Օլիչ 65՛, Շիլդենֆելդ 87՛, Պրանյիչ 90+4՛ – Տետտի 81՛
Չիրացրած 11-մետրանոց` Էլյունուսի 69՛
Հեռացում` Չորլուկա 74՛
Ադրբեջան-Մալթա` 2:0
Գոլերը` Հուսեյնով 4՛, Նազարով 90+2՛
Հետևեք մեզ նաև Telegram-ում