5.1 C
Yerevan

Սիրիահայ համայնքը պահանջում է Հունգարիայից դատապարտել Ադրբեջանի՝ անմարդկային և հակահայկական քաղաքականությունը

Նմանատիպ

Մոսկվան անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի պլանները

Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ)...

Որոշ երկրներում ուժի մեջ է մտել ՀԱՊԿ-ի շրջանակներում իրավական օգնության տրամադրման համաձայնագիրը

Ուժի մեջ է մտել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)...

Ռուսաստանն ունի բացառիկ զենք, որն ունակ է ոչնչացնել ցանկացած հակառակորդի․ Պատրուշև

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը «Российская Газета»-ին տված...

Սիրիահայ համայնքի հոգևոր և աշխարհիկ ներկայացուցիչները, չնայած Սիրիայում ներկայում տիրող ներքաղաքական դժվարին իրավիճակին, չեն զլացել կատարել իրենց ազգանվեր պարտականությունն ու իրենց բողոքն ուղղել Հունգարիայի դեսպանին՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած և Հունգարիայի դատարանի վճռով ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու և այդ երկրի նախագահի կողմից ներում շնորհելու, հերոսի պատվին արժանացնելու համար:

Սեպտեմբեր 6-ին Դամասկոսի հայոց թեմի առաջնորդը, համայնքապետերն ու ավանդական կուսակցությունների ներկայացուցիչներն այցելել են Դամասկոսում հավատարմագրված Հունգարիայի Հանրապետության դեսպանատուն, ասված է Դամասկոսի Ազգային Առաջնորդարանի դիվանի տարածած հայտարարության մեջ

Սիրիահայ պատվիրակությանն ընդունել են Սիրիայում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Եանոշ Պուտայը: Տ. Յովսեփ և Տ. Արմաշ Սրբազան Հայրերը սիրիահայության անունից իրենց բողոքն ու ցասումն են հայտնել Հունգարիայի և Ադրբեջանի կառավարությունների միջև կատարված գաղտնի գործարքի առնչությամբ, նկատելով, թե այդ գործարքը կատարվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանի արյան գնով:

Սրբազան հայրերն, ի մասնավորի, շեշտել են՝ թե՛ հայ ժողովուրդը, թե՛ Հայաստանի, թե՛ սփյուռքի, և թե՛ Սիրիայի, վրդովված են կատարվածի առիթով՝ այն համարելով հայերի անվտանգությունը խաթարող սահմռկեցուցիչ քայլ:

Հունգարացի դեսպան Եանոշ Պուտայն իր հերթին ներկայացրել է Հունգարիայի իշխանության դիրքորոշումն այդ դեպքի կապակցությամբ:

Տ. Արմաշ սրբազան հայրը հունգարացի դեսպանին է հանձնել Հունգարիայի Հանրապետության նախագահ Տիար Եանոշ Ատերին ուղղված նամակը, որով սիրիահայ համայնքը պահանջում է Հունգարիայից  եվրոպական պետությանը հարիր կեցվածք ընդունել և դատապարտել Ադրբեջանի՝ անմարդկային և հակահայկական քաղաքականությունը:

spot_imgspot_img