18.1 C
Yerevan

«Չորրորդ ինքնիշխանություն». Արագածոտնի մարզպետը թույլ չի տալիս Աշտարակում սպասվող քաղաքապետի ընտրություններում իրենց դրսևորվեն ոչ յուրային թեկնածուները

Նմանատիպ

Ադրբեջանի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն. Շտաբ

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են. «Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից...

Ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել հետ քաշվել ելման դիրքեր․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում ճգնաժամային իրավիճակի...

Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց պատերազմի վտանգը իրական է․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

Առաջիկա ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց պատերազմի վտանգը...

«ՉԻ»-ն պարբերաբար անդրադարձել է և դեռ անդրադառնալու է ՀՀ մարզերում առկա ՏԻՄ հետընտրական և գալիք նախընտրական տրամադրություններին, որի պատկերը գնալով ավելի զարհուրելի է դառնում: «Նոր բան ասած չենք լինի, եթե փաստենք, որ այս ընտրական կամպանիայի ժամանակ իր գործելաոճով ու համայնքային թեկնածուների նկատմամբ բանեցրած ոչ ճիշտ քաղաքականությամբ աչքի ընավ հատկապես Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, որին փաստորեն ամենավերին օղակներից անգամ «դեղին քարտ» ցույց տալու դեպքում ոչինչ էլ չփոխվեց»,- գրել է թերթը:
«ՉԻ» աղբյուրների համաձայն, ՀՀԿ-ական մարզպետ Սարգիս Սահակյանը նույն ոգով շարունակում է իր նախընտրական մարտավարությունը և թույլ չի տալիս, որ սեպտեմբերի 23-ին Աշտարակում սպասվող քաղաքապետի ընտրություններում դրսևորվեն ոչ յուրային թեկնածուները: Մարզպետ Սահակյանը, բացի ՀՀԿ-ական Արմեն Անտոնյանից, վետո է դրել ԲՀԿ-ական ու անկուսակցական մյուս թեկնածուների վրա, որոնց հանդիպումները քաղաքի դպրոցներում անհասկանալի պատճառներով չեն կայանում, քանի որ շատերի համոզմամբ այդ ամենի հետևում կանգնած է Սարգիս Սահակյանը:
Թերթը գրում է նաև, որ ՀՀԿ-ի կողմից առաջադրված քադաքապետի թեկնածու Արմեն Անտոնյանը ջերմ շփումների մեջ է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի մորաքրոջ տղաներից մեկի հետ, ում հովանու ներքո էլ փաստորեն ուզում է քաղաքապետ «կարգվել»: 

spot_imgspot_img