Հզոր հրդեհ Բաքվում. 6 ավտոմեքենա է մոխրացել
20/04/2015 18:27
Նմանատիպ
Բաքվի Յասամալի շրջանում, Թբիլիսյան պողոտայում գտնվող կիսակառույցում ուժգին հրդեհ է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական կայքերը, հրդեհն անցել է նաեւ կիսակառույցի մոտ կայանված ավտոմեքենաներին: Հրդեհի արդյունքում 6 ավտոմեքենա ամբողջությամբ այրվել է:
Դեպքի վայր ժամանած հրշեջ եւ փրկարար բրիգադներին երկար ժամանակ չի հաջողվել մարել կրակը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում