Ինձագին պատժել է «Միլանի» ֆուտբոլիստներին
Նմանատիպ
Իտալիայի առաջնության 32-րդ տուրում «Ուդինեզեից» 1:2 հաշվով կրած պարտությունից հետո «Միլանի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին որոշել է ավելի խիստ լինել իր ֆուտբոլիստների հետ:
«Reuters»-ը հաղորդում է, որ պարտությունից հետո Ինձագին ֆուտբոլիստներին հանգստի հնարավորություն չի տվել. կիրակի առավոտյան «Միլանի» խաղացողները մարզվել են և հրահանգ ստացել երեկոյան վերադառնալ մարզաբազա` «Միլանելլո», որտեղ կմնան դեռևս անհայտ ժամանակով: Պարբերականը հաղորդում է, որ կախված թիմի արդյունքներից ֆուտբոլիստները կարող են «ազատություն ստանալ» ապրիլի 29-ին, մայիսի 3-ին, 10-ին կամ անգամ 31-ին:
Հիշեցնենք, որ այժմ «Միլանը» զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը և, հնարավոր է, երկրորդ տարին անընդմեջ զրկվի եվրագավաթների խաղարկությանը մասնակցելու հնարավորությունից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում