14.1 C
Yerevan

«Հայկական ժամանակ». Բակո Սահակյանին սատարելու դիմաց ՀՅԴ-ն պաշտոններ է ստանում

Նմանատիպ

Միջազգային լրահոս․ Մարտի 22

Times.am-ը ներկայացնում է աշխարհում և տարածաշրջանում անցնող օրվա ամենակարևոր...

Մոլդովան մեկնարկել է ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը

Մոլդովայի կառավարությունը որոշել է հետ կանչել Անկախ Պետությունների Համագործակցության...

Հունաստանում երկաթուղային վթարից հետո արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մայիսին համապետական ընտրություններ է նշանակել՝ հուլիսին...

Արցախյան ընդդիմադիր շրջանակները պնդում են, որ ԼՂՀ կառավարությունում առանցքային պաշտոններն այն գինն էին, որ հիմա ստանում է դաշնակցությունը Բակո Սահակյանին նախագահի ընտրություններում սատարելու դիմաց: Այսինքն, տեղի է ունեցել պարզ գործարք’ մենք սատարում ենք քեզ, դու մեզ պաշտոններ ես տալիս: Ու հիմա արդեն լիովին հասկանալի է, թե ինչու ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այդպես փութաջանորեն շտապեց Արցախ, և Բակո Սահակյանի հետ հանդիպումից անմիջապես հետո հայտարարություն տարածվեց, որ ՀՅԴ-ն սատարելու է գործող նախագահին: Ընդ որում, ինչպես այդ օրերին պնդում էին արցախցի դաշնակցականները, ինչպես նաև «ՀԺ»-ին տված հարցազրույցում դա հաստատել էր Վիտալի Բալասանյանը, այդ որոշումը չէր համաձայնեցվել իրենց հետ: Երբ Բակո Սահակյանի խոսնակին թերթը հարցրել է’ ՀՅԴ-ին տրվելիք այդ պաշտոնները հենց այն գի՞նն էին, որի դիմաց ՀՅԴ-ն սատարեց Սահակյանին, նա մի քիչ սրտնեղած պատասխանել է. «Նախագահին սատարեցին շատ կուսակցություններ, գրեթե բոլոր կուսակցությունները, հիմա կտեսնենք, դա որևէ բան չի նշանակում: Մեզ մոտ, բարեբախտաբար, կուսակցական մոտեցումը գերիշխող չէ, հիմնականը մարդու ունակություններն են»:

spot_imgspot_img