«Քանի դեռ ես Բրիտանիային պետք եմ, չեմ հոգնի».Աշոտյանը՝ Թետչերի սկզբունքով
Նմանատիպ
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը զբաղվում է նաև միջազգային քաղաքականության հարցերով, արդյո՞ք մեկը մյուսին չի խանգարում: Լրագրողների հետ հանդիպմանը հնչեցված հարցին ի պատասխան նախարար Աշոտյանը զարմանքով հիշեցրեց, որ ինքը նաև ՀՀԿ փոխնախագահն է արտաքին քաղաքական հարցերով, այլ կերպ՝ կուսակցության արտաքին հարաբերությունների պատասպանատուն:
«Ինձ չի խանգարում, ավելին ասեմ՝ ես սիրում եմ այդ գործը և կարծում եմ, որ կարողանում եմ համադրել նախարարի աշխատանքները կուսակցության գործունեության այդ տեսակի հետ»,-ընդգծեց նա՝ որպես լավ աշխատանքի ապացույց հիշատակելով Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող ԵԺԿ բանաձևը, որը, թերևս, ամենախիստն էր:
Հակադարձմանը, թե չե՞ք հոգնել ԿԳ նախարարի պաշտոնից, գուցե դիվանագիտական գործունեությամբ զբաղվեք, Արմեն Աշոտյանը մտաբերեց Մարգարետ Թետչերի միտքը.«Ես կգնամ այն ժամանակ, երբ կհոգնեմ: Բայց քանի դեռ ես Բրիտանիային պետք եմ, չեմ հոգնի»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում