Իրաքը հայտարարել է Անբարի նահանգի ազատագրման համար ռազմական գործողություններ սկսելու մասին

Իրաքը հայտարարել է Անբարի նահանգի ազատագրման համար ռազմական գործողություններ սկսելու մասին

Իրաքը մայիսի 26-ին պաշտոնապես հայտարարել է, որ ռազմական գործողություններ է սկսում «Իսլամական պետությունից» Անբարի նահանգի ազատագրման համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ազգային կամավորական ջոկատների խոսնակ Ահմադ ալ Ասադիին:

Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետում ազատագրել նահանգը:

Կառավարական ուժերը շիաական «Ալ Հաշդ աշ Շաաաբի» խմբավորման հետ մայիսի 25-ին ազատագրել են Անբարի նահանգի համալսարանը: Կառավարական ուժերը համալսարանի շենքում ռազմական գործողությունների ընթացքում ԻՊ-ի տասնյակ ահաբեկիչների են ոչնչացրել: Ռազմական գործողություններին աջակցել են միջազգային դաշինքի երկրները ԱՄՆ-ի գլխավորությամբ` հարվածներ հասցնելով ԻՊ-ի դիրքերին:

Ավելի վաղ` մայիսի 17-ին, «Իսլամական պետության» ահաբեկիչները գրավել են Իրաքի Ռամադի քաղաքը: Քաղաքն ահաբեկիչների ձեռքում հայտնվել է այն բանից հետո, երբ կառավարական ուժերը հեռացել են բնակելի տարածքներից: Բռնությունների զոհ են դարձել 503 մարդ, որոնց մեծամասնությունը կանայք ու երեխաներ են: Տեղեկություններ կան, որ քաղաքից վերջին օրերին հեռացել են մոտ ութ հազար մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում