Սեւանա լճից սկսվել են ջրբացթողումները

Սեւանա լճից սկսվել են ջրբացթողումները

Հունիսի երկրորդ շաբաթվա սկզբից արդեն սկսվել են ոռոգման նպատակներով իրականացվող ջրբացթողումները Սեւանա լճից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, անցած չորս օրում Սեւանա լճից արդեն բաց է թողնվել 7 միլիոն 464 հազար խորանարդ մետր ջուր: Օրական միջին թողունակությունը կազմում է 1 միլիոն 627 հազար խորանարդ մետր: «Արփա-Սեւան» թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 69 միլիոն 271 հազար խորանարդ մետր ջուր: 2015 թվականի հունիսի 11-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 56 սանտիմետր բարձրության վրա, ինչը 4 սանտիմետրով ավելին է նախորդ տարվա նույն օրվա նիշից:

Խոսրով Խլղաթյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում