Ալեքսը հեռացել է «Միկայից» և վերադարձել Բրազիլիա
12/06/2015 15:21
Նմանատիպ
«Միկայի» պաշտպան Ալեքս Էնրիկե դա Սիլվան երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը և վերադարձել Բրազիլիա, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական ֆեյսբուքյան էջը:
33-ամյա բրազիլացին, ով 2006 թվականից հանդես էր գալիս «Միկայում», բազմիցս դարձել է Հայաստանի առաջնության մրցանակակիր, գավաթակիր և սուպերգավաթակիր: Բարձրագույն խմբում անցկացրած խաղերի քանակով Ալեքսը «Միկայի» ռեկորդակիրն է:
Ալեքսը ստացել է նաեւ հայկական անձնագիր և հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական, որի կազմում անցկացրել է 2 հանդիպում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում