Ռայկոնեն. «Ֆորմուլա-1»-ի մրցարշավները պետք է ավելի վտանգավոր դարձնել

Ռայկոնեն. «Ֆորմուլա-1»-ի մրցարշավները պետք է ավելի վտանգավոր դարձնել

«Ֆերրարիի» ավտոարշավորդ Կիմի Ռայկոնենը «Ֆորմուլա-1»-ի ղեկավարությանը կոչ է արել բարձրացնել մրցարշավների կատաղիությունը։

-Երբ ես եկա «Ֆորմուլա-1», դրանք բոլորի համար գրավիչ մրցարշավներ էին, դա իրոք բարձունք էր, բայց դա վաղուց էր։ Մենք ակնկալում էինք, որ մեքենաները ավելի արագ կդառնան, սակայն կանոնակարգի փոփոխությունները… մեքենաները փորձում են ավելի դանդաղընթաց դարձնել։

Վստահ եմ՝ պետք է ինչ-որ բան անել, որ մրցարշավներն ավելի հետաքրքիր դառնան, և հնարավոր լինի արագություն տեսնել։ Պետք է նաև դրանք ավելի վտանգավոր դարձնել։ Դա խաղի մի մասն է։ Մենք չենք ուզում, որ որևէ մեկը տուժի, բայց դա ավելի դիտարժան ու գրավիչ կդարձնի մրցաշարը,-ասել է Ռայկոնենը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում