«Գանձասար Կապանի» երեք ֆուտբոլիստներ հեռացել են թիմից
16/06/2015 21:46
Նմանատիպ
«Գանձասար Կապանի» երեք ֆուտբոլիստներ՝ Խորեն Վերանյանը, Սամվել Մելքոնյանը եւ Գևորգ Պռազյանը այլեւս կապանյան թիմում չեն:
Ակումբի և ֆուտբոլիստների փոխհամաձայնությամբ պայմանագրերը չեն երկարաձգվել, հայտնել է «Գանձասար Կապանի» մամլո քարտուղարությունը։ Գևորգ Պռազյանը տեղափոխվել է «Արարատ», Սամվել Մելքոնյանը մարզվում է «Ալաշկերտում»:
Պրազյանը և Մելքոնյանը կապանյան ակումբում հանդես էին գալիս 2012 թվականից, իսկ Վերանյանը՝ 2014-15 թթ. մրցաշրջանի մեկնարկից առաջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում