Եվրոպան 11,3 մլրդ եվրո Է ծախսել միգրանտներին արտաքսելու համար. հետազոտություն
Նմանատիպ
Եվրամիության երկրները, ինչպես նաեւ Նորվեգիան, Շվեյցարիան եւ Իսլանդիան 2000 թվականից միագումար 11,3 մլրդ եվրո են ծախսել երրորդ աշխարհի երկրներից միլիոնավոր անօրինական միգրանտների արտաքսելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է հետազոտությունը, որն անցկացրել Է Migrants’ Files լրագրողական կոնսորցիումը: Դրա հեղինակների տվյալներով՝ անօրինական մեկ գաղթյալի արտաքսման համար միջին հաշվով ծախսվել Է 4 հազար եվրո:
Ինչպես նշում Է Migrants’ Files-ը, նշված ժամանակաշրջանում անօրինական միգրանտներն իրենց հերթին մաքսանենգներին միագումար 15,7 մլրդ եվրո են վճարել իրենց Եվրոպա փոխադրելու համար:
2015 թվականի հունվար-մայիս ամիսներին 100 հազարից ավելի փախստականներ են մաքսանենգների նավերով հատել Միջերկրական ծովը՝ հասնելով Եվրոպայի ափեր: Նրանցից ավելի քան 1,8 հազարը խեղդվել են, ասված Է հետազոտության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում