«Չորրորդ ինքնիշխանություն». 2013թ. մոտալուտ մեկնարկի շրջանը փորձում են բացել խորհրդարանականներն ու թաղային հեղինակությունները

2013թ. մոտալուտ մեկնարկի շրջանը բառիս բուն իմաստով փորձում են բացել այն խորհրդարանականներն ու թաղային հեղինակությունները, որ որոնք ամուր թելերով միշտ կապված են իրար: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

«Ձեւավորված ամուր հարաբերություններ էլ ավելի ամրացնելու եւ դրան նույնիսկ նոր լիցքեր փոխանցելու ակնկալիքով էլ թաղի «դեպուտատները» խորասուզվել են «օրինաստեղծ» գործունեության մեջ: Հատկապես այս օրերին այդ գործին է լծվել ՀՀԿ-ական պատգամավոր Մարտին Սարգսյանը, ով մտադրություն ունի շաբաթվա վերջին Շենզավիթի քրեական հեղինակությունների հետ մեծ հավաքույթ կազմակերպել: Ըստ համայնքում պտտվող խոսակցությունների, պատգամավոր Մ. Սարգսյանի նախատեսած հավաքին մասնակցելու են Շենգավիթում հայտնի «Բլդի» մականունով Աշոտը, ՕԵԿ-ական Ռոբերտ Մասումյանը’ Բենզին Ռուբոն, Չարբախցի Լյովիկը, «Հայէլեկտրոյի» հայտնի Սեյրանի շրջապատը, իր իսկ հարազատ եղբայր Արմեն Սարգսյանը եւ այլք: Իսկ որ ամենից հետաքրքիրն է, հնարավոր է, որ Մարտին Սարգսյան-Շենգավիթի «խարոշիներ» հանդիպումից անմասն չմնան ԲՀԿ ցուցակով պատգամավոր դարձած Աբրահամ Մանուկյանը’ Հայկոոպի Աբոն, ինչպես նաեւ Հարություն Ղարագյոզյանը’ Կարամելի Հարութը, ովքեր Շենգավիթի նախկին թաղապետ Մարտին Սարգսյանի հետ բավականին ուշագրավ ճանապարհ ունեն անցած: Կամ ինչպես իրար գլուխ հավաքվելուց է պարծենում այս եռյակը. «Թե ինչ կռիվներ ու կինոներ ենք ցույց տվել’ դժվար է ասել, թե որեւէ մեկը կարող է ցույց տալ, թե ոչ»»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում