Յոզեֆ Մանցուետո. Հետաքրքիր պայքար ենք ակնկալում

Յոզեֆ Մանցուետո. Հետաքրքիր պայքար ենք ակնկալում

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի «Ուլիս»-«Բիրկիրկարա» պատասխան խաղից առաջ լրագրողների հետ հանդիպեց հյուրերի գլխավոր մարզչի օգնական Յոզեֆ Մանցուետոն, ով նախ նշեց, որ այս ընթացքում աշխատել է գլխավոր մարզչի հետ և իրավասու է պատասխանել հարցերին:

Յոզեֆ Մանցուետոն, անդրադառնալով առաջին խաղին (0:0), ասաց, որ «Ուլիսը» որոշակի առավելություն է ունեցել, սակայն իրենց աստիճանաբար հաջողվել է վերականգնել խաղային հավասարությունը, իսկ վաղվա հանդիպումից հաղթական ակնալիքներ ունեն:

«Վաղվա դիմակայությունից մեծ սպասումներ ունենք և ակնկալում ենք հետաքրքիր պայքար: Միաժամանակ վստահ ենք մեր ուժերին, հույս ունեն` կհաղթենք»,-ասաց մարզչի օգնականը:

Այն հարցին, թե վաղվա խաղում ի՞նչ դերակատարություն կունենա Ֆաբրիցիո Միկոլին, Յոզեֆ Մանցուետոն ասաց, որ բոլորին հայտնի են նրա հնարավորությունները, իսկ առաջին հանդիպմանը նա ֆիզիկապես պատրաստ չի եղել. «Հիմա նա պատրաստ է և կարող է օգնել թիմին»:

Մանցուետոն ընդգծեց, որ թիմերից յուրաքանչյուրն էլ կցանկանա որակավորման երկրորդ փուլում մրցել «Վեսթ Հեմի» հետ, սակայն իրենք կենտրոնացած են վաղվա խաղի վրա.

«Մենք կենտրոնացած ենք «Ուլիսի» դեմ խաղի վրա: Ինչ վերաբերում է «Վեսթ Հեմին», ապա յուրաքանչյուր թիմ էլ կցանկանա նման բարձրակարգ թիմի դեմ խաղալ: Դա լրացուցիչ շարժառիթ է»,-ասաց Մացուետոն:

Վերջում Յոզեֆ Մանցուետոն ասաց, որ իրենց նախնական խնդիրը որակավորման փուլին մասնակցելն ու տեղական առաջնությունում և եվրագավաթներում գեղեցիկ ֆուտբոլ ցույց տալն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում