Ռոնալդուն միացել է թիմակիցներին (լուսանկարներ)

Ռոնալդուն միացել է թիմակիցներին (լուսանկարներ)

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն միացել է թիմակիցներին: Ռաֆայել Բենիտեսի գլխավորությամբ մադրիդյան թիմի 24 ֆուտբոլիստ Ավստրալիա է մեկնել` ուսումնամարզական հավաքի, իսկ Ռոնալդուն, ով արդեն մի քանի օր Մելբուրնում է, հուլիսի 13-ին է միացել թիմին:

Ավստրալիայի ուսումնամարզական հավաքին մասնակցում են`

Դարպասապահներ` Նավաս, Պաչեկո, Յանես:

Պաշտպաններ` Վարան, Պեպե, Ռամոս, Նաչո, Մարսելո, Կարվախալ, Արբելոա, Դանիլո:

Կիսապաշտպաններ` Կրոս, Բեյլ, Սիլվա, Մոդրիչ, Լուկաս, Չերիշև, Իսկո, Իլյարամենդի, Էդեգոր, Մ. Լյորենտե, Լասո:

Հարձակվողներ` Բենզեմա, Խեսե, Ռոնալդու:

Խամես Ռոդրիգեսը և Կազեմիրոն «Ռեալին» կմիանան առաջիկա օրերին, իսկ Ֆաբիու Կոենտրաուն վնասվածքի պատճառով չի մասնակցի այս ուսումնամարզական հավաքին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում