7.1 C
Yerevan

Սեյրան Օհանյանը այցելել է «ԴիջիԹեք էքսպո-2012» միջազգային ցուցահանդես

Նմանատիպ

Հավասար խաղում Հայաստանի հավաքականը պարտվեց

Ավարտվեց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին մրցափուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը։ Մեր...

Արցախում բացահայտվել է պետական դավաճանության 2 դեպք

Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի երկու բնակիչ սոցիալական ցանցերի միջոցով...

Ադրբեջանի զինված ուժերը որոշակի դիրքային առաջխաղացում են ապահովել Արցախի Հանրապետության տարածքում

Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի...

Ս.թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում անցկացվող «ԴիջիԹեք Էքսպո-2012» տեխնոլոգիական 8-րդ ամենամյա միջազգային ցուցահանդես: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Նախարարին ներկայացվել են տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի հայրենական և արտասահմանյան կազմակերպությունների տաղավարներում ցուցադրված արտադրատեսակները, ՏՏ սարքավորումների և համակարգերի, ինժեներական և բարձր տեխնոլոգիական, համակարգչային գրաֆիկայի և մուլտիմեդիայի լուծումները, ինչպես նաև էլեկտրոնային կառավարման ոլորտի զարգացման հնարավորությունները: Սեյրան Օհանյանին հատկապես հետաքրքրել են ռազմական արդյունաբերության ոլորտում նորարական լուծումներով մի շարք ցուցանմուշներ, ինչպիսիք են ական որոնող սարքը, անօդաչու թռչող սարքերի մի շարք մոդելներ, նռնականետի, հրաձգային զենքի, զենիթահրթիռային համալիրների վարժասարքերը:

«ԴիջիԹեք Էքսպո-2012»-ի տաղավարներում շրջայցից հետո ռազմական գերատեսչության ղեկավարը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այս տարի նախատեսվում է կազմակերպել ցուցահանդես, որտեղ իրենց արտադրանքը և ձեռքբերումները կներկայացնեն ռազմական արդյունաբերության ոլորտում պաշտպանության նախարարության հետ ինչպես արդեն համագործակցող, այնպես էլ համագործակցել ցանկացող կազմակերպությունները: «Այդ ցուցահանդեսի ժամանակ ներկայացված ցուցանմուշներին կծանոթանան նաև այս օրերին ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություներում գտնվող մեր կենտրոնական ապարատի և զորամիավորումների հրամանատարների մեծամասնությունը, ինչի արդյունքում կընդլայնենք և մեր համագործակցությունը, և մեր պատվերները»,- նշել է պաշտպանության նախարարը և հավելել, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմել է ռազմական արդյունաբերության զարգացման հայեցակարգ և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիր, որի իրագործումը գերատեսչության այս տարվա գերակա խնդիրներից մեկն է:

Ցուցահանդես այցի շրջանակում պաշտպանության ոլորտին ցուցաբերած ակտիվ աջակցության համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրել է «Էլտեկ կոմպ» ՍՊԸ-ի տնօրեն Սուրեն Ավագյանին, «Ազգային գործիքներ» ՍՊԸ-ի ինժեներ-ճարտարապետ Արա Թառումյանին և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Հավասար խաղում Հայաստանի հավաքականը պարտվեց

Ավարտվեց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին մրցափուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը։ Մեր...

Արցախում բացահայտվել է պետական դավաճանության 2 դեպք

Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի երկու բնակիչ սոցիալական ցանցերի միջոցով...

Ադրբեջանի զինված ուժերը որոշակի դիրքային առաջխաղացում են ապահովել Արցախի Հանրապետության տարածքում

Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի...