«Ռոման» հաղթեց «Յուվենտուսին» (տեսանյութ)
30/08/2015 21:56
Նմանատիպ
Իտալիայի առաջնության երկրորդ տուրում գործող չեմպիոն «Յուվենտուսը» հյուրընկալվել էր «Ռոմային»:
Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կայացած խաղում դաշտի տերերը 2:1 հաշվով հաղթանակ տոնեցին: «Գայլերի» կազմում մեկական գոլ խփեցին Միրալեմ Պյանիչը և Էդին Ջեկոն, իսկ հյուրերի կազմում խաղավարտին հաշիվը կրճատեց Պաոլո Դիբալան: Նշենք նաև, որ երկրորդ խաղակեսում կարմիր քարտ ստացավ թուրինցիների պահեստային դարպասապահ Ռուբինյոն, իսկ 78-րդ րոպեին «Յուվենտուսը» մնաց 10 հոգով. խաղադաշտից հեռացվեց Պատրիս Էվրան:
Այս հաղթանակից հետո «Ռոման» ունի 4 միավոր, իսկ «Յուվենտուսը» դեռ միավոր չի վաստակել:
Իտալիայի առաջնություն, երկրորդ տուր
«Ռոմա» – «Յուվենտուս»` 2:1
Գոլերը` Պյանիչ 61՛, Ջեկո 79՛ – Դիբալա 87՛
Հեռացումներ` Ռուբինյո 66՛, Էվրա 78՛